Գյումրիի ավագանին ձայների մեծամասնությամբ քաղաքապետ ընտրեց «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչ Վարդգես Սամսոնյանին:
Վարդգես Սամսոնյանի թեկնածության կողմ քվեարկեց ավագանու 24 անդամ, դեմ 8-ը:
Վարդգես Սամսոնյանի թեկնածությանը կողմ են քվեարկել «Բալասանյան դաշինք» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները: ՀՀԿ, «Զարթոնք» եւ «Ապրելու երկիր» խմբակցությունները դեմ են քվեարկել Սամսոնյանի թեկնածությանը:
Ավագանու մեկ անդամ քվեարկությանը չի մասնակցել:




