
Հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է: Այս մասին Marzer.am-ը տեղեկանում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ:
Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները կհրապարակվի ավելի ուշ:




