ՀՀ ոստիկանությունը Գորիս-Կապան ճանապարհահատվածում նախ ապահովում է քաղաքացիների անվտանգությունը, ապա ուղեկցումներ է իրականացնում: Հատկապես վերջին շրջանում եղանակային պայմանների հետ կապված՝ այդ ուղեկցումների թիվն աճում է:
«Առհասարակ ունենք խնդիր՝ կապված ոստիկանության ծառայողների թվաքանակի հետ: Այդուհանդերձ, կարողանում ենք այլ ծառայությունների ուժերով ուղեկցումներ կազմակերպել եւ մինչ օրս որեւէ խնդիր չենք ունեցել: Ուղեկցումներ են իրականացվում նաեւ Տաթեւի ուղղությամբ:
Գիտեք, որ այդտեղ տեղի են ունեցել բեռնատարների որոշակի կուտակումներ, բավականին մեծամասշտաբ աշխատանք տարվում է այդ հատվածում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ոստիկնապետի տեղակալ Արա Ֆիդանյանը




