Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 59-ամյա վարորդը Howo բեռնատարով բախվել է հողաթմբին. ...

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 59-ամյա վարորդը Howo բեռնատարով բախվել է հողաթմբին. դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

0

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 59-ամյա  Մուրադ Հ.-ն իր վարած Howo մակնիշի բեռնատարով  Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել  ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  վթարի հետևանքով  վարորդը տեղում մահացել է:  Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով վերամբարձ կռունկ և հատուկ տեխնիկական միջոցներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել