Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Արտաշատ խոշորացված համայնքի նորանշանակ համայնքապետ Կառլեն Մկրտչյանի երդման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը նախկին համայնքապետ Կարեն Բենյամինյանը, պատգամավորներ, համայնքի ավագանու անդամներ, այլ հյուրեր։
Կառլեն Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ ստանձնելով համայնքապետի լիազորությունները, պարտավորվում է անմնացորդ նվիրումով ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն համայնքի բնակիչների։ Երդման հանդիսավոր արարողությունից հետո Կառլեն Մկրտչյանը օրենքով սահմանված կարգով ստանձնեց համայնքապետի լիազորությունները։
Լուսինե Գասպարյան, Marzer.am, Արարատի մարզ


