Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Օրական 4 գրամի փոխարեն Հայաստանում օգտագործվում է 8-10 գրամ աղ․ Անահիտ Ավանեսյան

Օրական 4 գրամի փոխարեն Հայաստանում օգտագործվում է 8-10 գրամ աղ․ Անահիտ Ավանեսյան

0

Հայաստանում աղի օգտագործումը զգալիորեն գերազանցում է ԱՀԿ-ի սահմանած չափաբաժինը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ առողջապահական համաշխարհային կազմակերպության սահմանած՝ օրական 4 գրամի փոխարեն Հայաստանում օգտագործվում է 8-10 գրամ, ինչը նշանակում է, որ հավելյալ ռիսկեր են ստեղծում  առողջության համար:

«Ես ուրախ եմ, որ աղի հետ կապված հարցը նման բարձր հնչեղություն ունեցավ եւ առիթ հանդիսացավ եւս մեկ անգամ մեր քաղաքացիների ուշադրությունը գրավելու առողջ ապրելակերպի, առողջ սննդակարգի, վնասակար սովորություններից հրաժարվելու եւ ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելու ուղղությամբ:

Եթե մենք մշտապես մեր ուշադրությունը կենտրոնացնենք հետեւանքները վերացնելու վրա, ապա երբեք հանրային առողջության տեսանկյունից շատ մեծ ցուցանիշներ չենք կարող գրանցել»,-ասաց նախարարը:

Մեկնաբանել