Գլխավոր ԵՐԵւԱՆ ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված հատուկ նիստը մարտի 13-ին

ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված հատուկ նիստը մարտի 13-ին

0

Մարտի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:

Խորհուրդը քննարկել և հաստատել է «Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված՝ 2022թ. մարտի 13-ի հատուկ նիստը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարելու և նիստի անցկացման կարգը սահմանելու մասին» հարցը:

Հատուկ նիստը կգումարվի ժամը 13:00-ին:

Մարտի 3-ին Ազգային ժողովի պատգամավորները քվեարկության երկրորդ փուլով ՀՀ նախագահի պաշտոնում ընտրեցին Վահագն Խաչատուրյանին։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ընտրությանը խորհրդարանական ընդդիմադիր ուժերը չէին մասնակցել:

Մեկնաբանել