Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Հ. Մելիք-Քարամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 9-ին ոստիկանության Կապանի բաժին ստացված ահազանգի փաստով:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Վահնավանքի տարածքում տղամարդու դի կա կախված: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Սյունիքի մարզի բնակիչ, 25-ամյա Ա. Գ.-ի դին՝ այնտեղ գտնվող զրուցարանի տանիքի մետաղյա խողովակից իրեն պատկանող ավտոմեքենայի քարշակման համար նախատեսված մետաղյա ճոպանով կախված վիճակում:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահացածը աշխատում էր «Չարատ-Կապան» ՓԲԸ-ի լեռնափրկարարական ջոկատում՝ որպես փրկարար:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։




