Խմբագրություն ուղարկված հերթական նամակը նորից վերահասցեագրեցինք քաջարանցի գործարար Գարիկ Ղազարյանին։
Այս անգամ նամակը Լոռու մարզից էր։ Վանաձորցի Աշոտն ու նրա եղբայրը ծառայում են Հայաստանի զինված ուժերում։ Եղբայրը վիրավորվել է 44-օրյա պատերազմում։ Աշոտը վարկ էր վերցրել ու չկարողանալով վճարել, վարկատու կազմակերպությունը դիմել էր դատարան։ Պայմանագրային զինծառայողը գործարարին խնդրում էր հնարավորության դեպքում աջակցել իրեն՝ մարելու պարտքը։
«Մեկ անգամ եւս հայցում եմ Ձեր ներողամտությունը, եթե չստացվի էլ օգնել ինձ՝ հոգ չէ։ Դուք շատերին ենք աջակցել։ Թող Աստծո աջը միշտ հովանի լինի Ձեզ, Ձեր ընտանիքին ու Ձեր բոլոր մարդասիրական ձեռնարկներին»,-մաղթել էր Աշոտը։
Խմբագրության էլփոստին երկու օր առաջ նամակ ուղարկած զինծառայողի խնդրանքն այլ էր՝ իր ու ընտանիքի շնորհակալությունը հրապարակավ փոխանցել Գարիկ Ղազարյանին։ Զանգահարելով Աշոտին՝ պարզաբանեցինք, որ գործարարը չի ցանկանում աջակցություն համար դիմած շնորհակալական նամակները հրապարակվեն։
«Չեմ անում՝ սպասելով շնորհակալություն, ուղղակի քանի հնարավորություն ունեմ՝ պատրաստակամ եմ փոքր-ինչ թեթեւացնել հայրենակիցներիս հոգսերը»,-մի առիթով ասել էր Գարիկ Ղազարյանը։
Այնուամենայնիվ, վանաձորցի Աշոտը շատ համառ էր, ու որոշեցինք հերթական շնորհակալությունը Գարիկ Ղազարյանին եւս փոխանցել հրապարակավ։
Լուսանկարը՝ Գարիկ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից
Զինծառայողի իրական անունը փոխված է։




