Սաստիկ բքի եւ ցածր տեսանելիության, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցի խափանման պատճառով Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում մարտի 13-ի ժամը 18։00-ի դրությամբ առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում, ինչի հետեւանքով վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է։
Ինչպես տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Վարդենյաց լեռնանցքը եւ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
«Մարտունի-Գավառ եւ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։
Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբուրի՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման եւ աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Նշվում է, որ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:




