Գլխավոր Ահազանգ Սյունիքի մարզի Գորայք–Զանգեր ճանապարհահատվածում բուք է

Սյունիքի մարզի Գորայք–Զանգեր ճանապարհահատվածում բուք է

0

Սաստիկ բքի եւ ցածր տեսանելիության, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցի խափանման պատճառով Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում մարտի 13-ի ժամը 18։00-ի դրությամբ առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում, ինչի հետեւանքով վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է։

Ինչպես  տեղեկացնում են  «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Վարդենյաց լեռնանցքը եւ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Մարտունի-Գավառ եւ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբուրի՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման եւ աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Նշվում է, որ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

 

Մեկնաբանել