Գլխավոր Տնտեսություն Բիզնես «Ի՞նչու աղի վաճառքի սահմանափակում չկա,աղը հասնում է ռեստորան, նոր են մարդու առողջության...

«Ի՞նչու աղի վաճառքի սահմանափակում չկա,աղը հասնում է ռեստորան, նոր են մարդու առողջության մասին մտածում» ։

0

Հանրային սննդի օբյեկտներում  աղամանների տեղադրման արգելքը երբեմն զավեշտալի իրավիճակների մեջ է գցում սեփականատերերին։
Գյումրու  կենտրոնում գործող ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանը  պատմեց հետևյալը․ «Վերջերս մի զավեշտ տեղի ունեցավ, ռեստորանում խաշ ենք տալիս, խաշի հետ աղն անպակաս է լինում, երբ խաշը տեղավորեցինք հյուրերի դիմաց ու աղը չտվեցինք, մարդիկ էդ զավեշտից զարմացան, թե եղբայր, աղը խաշի հետ անպակաս է, գոնե այս պարագայում նման բաներ մի արեք։ Բայց թե ինչ արած, օրենքը սահմանափակում է, ասինք՝ ձեր խնդրանքով աղը կտանք, աբսուրդի հասնող որոշումները մեր երկրում շատ են։ Ինքս կարծում եմ, որ աղի օգտագործումը վնասում է մարդկանց առողջությանը, գիտեմ, որ ճնշման հետ կապված, սիրտանոթային հիվանդությունների հետ կապված խնդիրներ են առաջանում ու ամեն ինչ պիտի անել  չափի ու սահմանի մեջ, սակայն անհասկանալի է,  թե ինչու աղի վաճառքի սահմանափակում չկա,  օրենքը սրա վրա չի  տարածվում,  աղը հասնում է ռեստորան, նոր են մարդու առողջության մասին մտածում։

 

Մեկնաբանել