
Ազատության հրապարակում տեղի ունեցավ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների, «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը»կարգախոսով հանրահավաքը , որից հետո ցուցարարները շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ: Հավաքի ժամանակ«Հայաստան»խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մոտ մեկ ժամ հրապարակը փակ են պահելու , որից հետո կհայտարարվի իրենց հետագա անելիքների մասին:
Հանրահավաքին ււնկնդրի կարգավիճակկվ նագավիճակկվ ներկա էր նաեւ հայաստանի արրորդ նախագահ սերժ սարգսյանը: վվելի վաղ էլէլէլայտարարվել էր , ոայտարարվել էրնենալլւ:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այն մեղադրանքներին, որ հնչեցվում են նախկին իշխանությունների հասցեին, թե նրանց բանակցային գործընթացն է բերել-հասցրել այս կետին, որ նրանք եւս բանակցել են տարածքներ հետ տալու հետ կապված: Այս մեղադրանքներին ի պատասխան Սարգսյանը նշեց, «ղալաթ են անում» նրանք, ովքեր մեղադրում են իրեն:
«Այսպիսի կոնֆլիկտները հեշտ չի նույնիսկ 40-50 տարում լուծելը, մեր մեղավորությունը չի, որ իշխանության եկան մարդիկ, ովքեր ասացին, որ իրենց կետից են սկսում եւ«ձեր գործը չի, թե մենք ինչ ենք բանակցում, ինչ ուզում ենք, էն էլ բանակցում ենք» , հասանք էս վիճակին: սչ երբեք հանձնելլւ մասսվ չեմ բանակցել, սեմ բանակցել եմ այն մասին, թե մենք ինչ կարղղ ենք ստանալ », – սսաց սարգսյանը:
Երրորդ նախագահը այսօր նշեց, որ, այո, իրենք բանակցություններ վարել են, պատրաստ են եղել ինչ-որ զիջումների, բայց դա ինչ-որ բան ստանալու համար է եղել: Վերջինս անդրադարձավ վաղվա Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան հանդիպմանը , նշելով, որ չի կարծում, թե վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, Սարգսյանն ասաց, որ նաեւ տեղյակ չէ, թե ինչ բանավոր պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել եւ հույս հայտնեց , որ հայ ժողովուրդը չի համաձայնի ոչ մի տարբերակի հետ , որը Արցախը կթողնի Ադրբեջանի կազմում կամ Հայաստանը կդարձնի մշտապես խաղաղություն մուրացող երկիր :
Հանրահավաքին ներկա չէր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ավելի վաղ նրա մամուլի խոսնակն ասել էր, որ վերջինս չի կարողանան ներկայանալ առողջական խնդիրների պատճառով:
Ֆրանսիայի հրապարակում են երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, ինչպես նաեւ ղեկավարները, Սեյրան Օհանյանը, Արթուր Վանեցյանը, սակայն նրանք Ազատության հրապարակում ելույթ չունեցան:


Հանրահավաքին եզրափակիչ ելույթով հանդես եկավ Ազգային ժողովի փոխնախագահ, «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը, վերջինս հայտարարեց, որ իրենց գործողությունները շարունակական են լինելու: Հրապարակի կենտրոնում հավաքի մասնակիցները ամրացրեցին Արցախի դրոշը, իսկ հետագա անելիքների մասին, Սաղաթելյանի փոխանցմամբ, տեղյակ կպահեն լրացուցիչ:
«Եկեք այս հրապարակից միասնաբար հայտարարեք, ցանկացած իշխանություն, ով կշեղվի մեր կենսական պահանջներից, ուղարկելու ենք գրողի ծոցը: Այն անհատը, այն իշխանությունը, ով կշեղվի այս պահանջներից, դրանց դուք, մեր ժողովուրդն ունի լեգիտիմ իրավունք հակազդելու, գետնին տապալելու եւ երկրի ողնաշարը շտկելու: Եթե Նիկոլն ուզում է երկրում լինի խաղաղություն, հանուն այդ խաղաղության պետք է հեռանա, Հայաստանի պատմության մեջ Նիկոլից քիչ ոչ ոք իրավունքի չունի խաղաղության մասին խոսելու, որովհետեւ ինքը պարտության եւ պատերազմի խորհրդանիշ է: Մեր պայքարն այլընտրանք չունի, այս պայքարի այլընտրանքը հայրենազրկումն է: Մենք մեկ անգամ եւս հանււն արցախի, հանււն հայաստանի, հանււն հայ ժժղղվրդի ապագայի այս հրապարակից յսայտարարւմւմ ենք մեր նոր պայքարի սկիզբը », – հայտարարեց սաղաթելյանը:




