Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է մի խումբ բուժաշխատող ...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է մի խումբ բուժաշխատող կանանց:

0

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է հանրապետության տարբեր բժշկական հաստատությունների մի խումբ կանանց :
Շնորհավորելով տոնի առթիվ, նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է. «Այսօր իսկապես յուրահատուկ օր է մեզ համար, քանի որ համընկել է մեր եկեղեցու ամենակարեւոր տոներից մեկի հետ : Ներկայիս արագ փոփոխվող դարաշրջանում մեզ համար շատ կարեւոր է , որ մենք մեր ավանդույթները, մեր սովորությունները չենք մոռանում, եւ այս գործում ձեր դերն ամենամեծն է: Դուք որպես ընտանիքի մայրեր այդ գգրծն անւմւմ եք լավագգւյնս եւ յդավագգւյդւյթները վփխանցցւմ եք հետագա սերււնդներին:


Դուք առանձնահատուկ նշանակություն եւ դեր ունեք մեր հայկական ընտանիքներում : Ի վերջո մենք միշտ ցանկանում ենք, որ ձեր ցանկությամբ որոշումներն ընդունվեն, որովհետեւ համոզված ենք, որ դրանք լավագույնն են, ուղղված են ընտանիքի ամրապնդմանը, երջանկությանը եւ երբեւիցե չեն վնասի »:

Հանրապետության նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել կին բուժաշխատողներին՝ մասնավորապես նշելով. «Դուք այն բնագավառի ներկայացուցիչներն եք, որ մեզ առողջություն եք պարգեւում: Հատկապես այս երկու տարվա ընթացքում, համավարակի, պատերազմի պայմաններում, դուք ահռելի մեծ ծանրաբեռնվածության աշխատանք եք կատարել: Մենք բոլորս ձեր հոգատարությունը զգացել ենք եւ մեծապես գնահատում ենք եւ որպես Հայաստանի քաղաքացիներ , եւ որպես պետություն»:
Ամփոփելով խոսքը նախագահ Խաչատուրյանը բոլորին մաղթել է աշխատանքային հաջողություններ, անձնական, ընտանեկան երջանկություն: «Կարծում եմ, որ մենք պետք է միշտ կարողանանք դժվարին իրավիճակները միասին հաղթահարենք: Դուք ապացուցել եք, որ մենք կարող ենք այդպես անել»:

Սկզբնաղբյուր ՝ https://www.aravot.am/2022/04/07/1258718/

Մեկնաբանել