Գլխավոր Հասարակություն «Ո՛վ մայր կուսան․․․»՝ Դանթե ու Սամսոն Պանյան․Marzer.am-ի շնորհավորանքը (տեսանյութ)

«Ո՛վ մայր կուսան․․․»՝ Դանթե ու Սամսոն Պանյան․Marzer.am-ի շնորհավորանքը (տեսանյութ)

0

Ապրիլի 7-ը Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է։ Այսօր  բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ որպես մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։

Marzer.amի խմբագրակազմը շնորհավորում է բոլոր մայրերին, կանանց ու դուստրերին՝ գեղեցիկ այս տոնի առիթով։ Երջանիկ ու խաղաղ եղեք, ընտանեկան ջերմությամբ ու սիրով պարուրված  միշտ եղեք։

Շնորհավորանքը որոշեցինք ամփոփել Դանթեի «Աստվածային կատակերգություն»ից  մի հատվածի մեջբերմամբ․

 Ո՛վ մայր կուսան եւ դուստր քո զավակի,

Խոնարհ ու վեհ քան ամենայն արարած,

Սահմանանիշ հավերժական խորհուրդի:

Դու մարդկային մեր բնությունը այնքան

Ազնվացրիր, որ ստեղծիչը նրա

Դարձավ նրա ստեղծյալը սոսկական:

Քո արգանդում սերը նորից բորբոքվեց,

Որի հրով խաղաղության մեջ հավերժ

Դրախտային այս վարդն այսպես բողբոջեց:

Աստ մեզ համար բոցավառ ջահ ես սիրո,

Իսկ աշխարհում, մահկանացու մարդկանց մեջ,

Դու անսպառ ու ջինջ աղբյուր ես հուսո:

Ո՛վ Տիրամայր, այնքան մեծ ես ու բարի,

Որ առանց քեզ շնորհ հայցել` կլիներ

Ինչպես թռչել ուզել առանց թեւերի:

Դու ոչ միայն քո բարությամբ օգնում ես

Քեզ դիմողին, այլ շատ հաճախ ինքնակամ

Գոհացնում ես կարոտյալի հայցը հեզ:

Դու գթություն, ողորմություն ես համակ,

Դու վեհանձն ես, եւ քո մեջ է խտացած

Էակների բարությունը բովանդակ…:

Իհարկե, ինչ տոն առանց գեղեցիկ տեսահոլովակի։ Մեկ անգամ եւս շնորհավորելով բոլոր մայրերին ու կանանց՝ ներկայացնում ենք ազգային երգիչ Սամսոնի Պանյանի կատարումը։

Մեկնաբանել