Այսօր՝ ապրիլի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ժամը 21:00-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում քարերի եւ խճաքարերի թափման հետեւանքով 2 ավտոմեքենա է վնասվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները, չսպասելով «մեծն ճանշինի» ժամանմանը, իրենց ուժերով ճանապարհից հեռացրել են թափված քարերը:
Ավտոմեքենաների վնասման փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները սկզնաղբյուր կայքում։



