Գլխավոր Արտակարգ Այսօր ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում

Այսօր ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում

0

Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարելու Ռուսաստանի Դաշնություն:

Այցի շրջանակում տեղի է ունենալու Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Մոսկվայում Արարատ Միրզոյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ արտգործնախարարությունների ղեկավարները մանրամասն կքննարկեն բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում, հետագա ամրապնդման հարցերը։

Սպասվում է, որ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը մտքեր կփոխանակեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին ու նոյեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։

«Հուսով ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կօգնեն խորացնել դաշնակցային համագործակցությունը Երեւանի հետ, նպաստել խաղաղությանն ու կայունությանը Անդրկովկասում», – ընդգծել է դիվանագետը

Մեկնաբանել