Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Կառավարող ուժի պատգամավորներն ու ՔՊ-ի վարչության անդամները Սյունիքում են (ֆոտոշարք)

Կառավարող ուժի պատգամավորներն ու ՔՊ-ի վարչության անդամները Սյունիքում են (ֆոտոշարք)

0

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների եւ ՔՊ վարչության անդամների հետ մարզային այցելությունների շրջանակներում հանդիպում ենք ունեցել կուսակցության Կապան տարածքային գրասենյակի, ինչպես նաեւ Կապանի համայնքի ՔՊ խմբակցության անդամների հետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ քննարկել են համայնքին եւ Սյունիքի մարզին վերաբերող մի շարք կարեւոր հարցեր:

«Խոսել ենք նաեւ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով տարածքային կազմակերպություն հիմնելու անհրաժեշտության մասին:

Լսել ենք նաեւ նոր դիմումատուներին՝ ՔՊ կուսակցության շարքեր ընդունելու համար»,-նշել է Թորոսյանը:

 

Մեկնաբանել