Գլխավոր Без рубрики Ֆերդինանդ Կարապետյանը և Արսեն Ավետիսյանը մեկնել են Հունգարիա

Ֆերդինանդ Կարապետյանը և Արսեն Ավետիսյանը մեկնել են Հունգարիա

0

 

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ  Ֆերդինանդ Կարապետյանը և Արսեն Ավետիսյանը մեկնել են Հունգարիա։ 73 կգ քաշային մարզիկները Տատա առողջարանային քաղաքում կմասնակցեն միջազգային մարզումային ճամբարի, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Նրանք կպատրաստվեն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ապրիլի 29-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը։

Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո Ֆերդինանդ Կարապետյանը վնասվածքը բուժելու պատճառով տեւական ժամանակ չի մարզվել:

Մեկնաբանել