Գլխավոր Ահազանգ Արցախի դրոշը Երևանից հետո բարձրացվեց Գորիսում

Արցախի դրոշը Երևանից հետո բարձրացվեց Գորիսում

0

Գորիսում տեղադրվել է Արցախի Հանրապետության  դրոշը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս արարողությունը նախ և առաջ մեր ազգային ոգու վերածնունդն է։

«Բոլոր նրանք, ովքեր դեմ են այդ ոգուն, անելիք չունեն, նրանք, ովքեր  կողմ են ազգային  ոգու վերածննդին, ուրեմն պետք է կանգնած լինեն մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Սա նշանակում է լինել պահանջատերը մեր ազգային իրավունքի»,-  նշեց նա։

Ա. Մինասյանի խոսքով, Արցախն այսօր վիրավոր է, մեր մայր հայրենքի մի կարևորագույն հատված թուրք-ադրեբաջնական դավադիր, ցեղասպան պատերազմի հետևանքով հայտնվել է  ծանրագույն վիճակում։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ  երկար տարիներ կարողացել են  բանակի հզորության և նաև խելացի բանակցային գործընթացի շնորհիվ պահպանել թեկուզ և փխրուն  խաղաղության իրավիճակ։

«Այլ են այսօր պայմանները, երբ Արցախը վիրավոր է, հակառակորդը մոտեցել է ու բախում է  Սյունքի դարպասները։ Այսօր առավել քան միասնական պետք է լինենք»,- նշեց. Ս. Օհանյանը։

Մեկնաբանել