Գլխավոր Без рубрики Քրիստոսի արձանը հնարավոր է քանդակի՝ Հեյդար Ալիևի հուշարձանի հեղինակը

Քրիստոսի արձանը հնարավոր է քանդակի՝ Հեյդար Ալիևի հուշարձանի հեղինակը

0

Գագիկ Ծառուկյանը Հայաստան է հրավիրել քանդակագործ Սալավաթ Շչերբակովին, ում ներկայացրել է Քրիստոսի 33-մետրանոց արձանի իր գաղափարը։

Շչերբակովը պատրաստակամություն է հայտնել ներկայացնել իր տարբերակը։

«Սա շատ հզոր մտահաղացում է, աշխարհին հոգևոր վերելք է պետք: Մեծ պատիվ է մասնակցել այս մեգանախագծին»,- ասել է քանդակագործը:

Նա կլինի 22-րդ հեղինակը, ում նախագիծը ևս կդրվի քննարկման:

Tert.am-ը նկատեց, որ  Սալավաթ Շչերբակովը նաև Հեյդար Ալիևի՝ Բաքվում գտնվող արձանի հեղինակն է:

https://www.tert.am/am/news/2022/04/15/salavat/3790531

Մեկնաբանել