Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փաամազյանը շնորհավորել է Սուրբ Հարության տոնի առթիվ։
«Հարգարժան քաջարանցիներ եւ հայրենակիցներ`
ի նշանավորումն եւ ի փառավորումն Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության մեծագույն եւ նշանակալի տոնի` սրտանց շնորհավորում եմ բոլորիդ:
Քրիստոսի աննման Հարության ճշմարտությունը դարձավ քրիստոնեական վարդապետության եւ հավատի հիմքը, որովհետեւ ինչպես Պողոս առաքյալն է ասում` եթե մեռելների հարություն չկա, ապա եւ Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է ձեր հավատքը:
Սուրբ Զատիկը ուրախության տոն է: Քրիստոսի հարությունն ապրում է յուրաքանչյուր հավատացյալի սրտում իր խղճի հետ միասին:
Աղոթենք միմյանց համար, խաղաղության համար:
Շնորհավոր թող լինի բոլորիս Սուրբ Զատիկը, ձեր տները ուրախությամբ, հոգիները լույսով լցնի, մեր Տերն իրապես կենդանի լինի յուրաքանչյուրիս հոգիներում: Թող այսօրվա առատաբուխ շնորհները ձեզ հետ լինեն: Աստված մեր ժողովրդին Փրկիչ եւ Պահապան:
Մեծագույն հավատով եւ օրհնությամբ` համայնքի ձեր ղեկավար` Մանվել Փարամազյան։
«Քրիստոս հարյավ ի մեռելոց». «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի», -ասվում է Մանվել Փարամազյանի շնորհավորական խոսքում:




