«Ապրիլի 15-մեզ մոտ ին տեղի ունեցավ հաղորդումներ ամերիկյան մամուլից» ժողովածուի շնորհանդեսը, որ կազմել էր ավստալահայ գրականագետ Արա Քեթիպեանը: Սա նրա երկրորդ համանման ժողովածուն էր », -«Արմենպրեսի»մամուլի սրահում նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Նա հավելեց, որ ապրիլի 20-22-ը կկայանա տեսակի մեջ առայժմ եզակի «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները» թեմայով միջազգային գիտաժողով: Կկարդացվի 29 զեկուցում `մի մասը հեռավար: Ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կբացվի ժամանակավոր ցուցահանդես` «Հայկական վարժարանների հետքերով .ուսյալ ազգի վկայագրերը »թեմայով:« Հայ ժողովուրդը հսկայական ժառանգություն է թողել Օսմանյան կայսրությունում, Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում: Դա կրթական համակարգն է: Չունենալով պետականություն, առկա ճնշումների պայմաններում հայերը կարողանում էին կազմակերպել կրթական գործը: Ցուցահանդեսը անդրադարձ է դրան: Սա նաեւ Սեդա Պարսամյանի, որը ցուցահանդեսի հեղինակն է եւ ժամանակավոր ցուցադրությունների գծով պատասխանատուն է, ապագա ատենախոսական աշխատանքի մաս է կազմում»,-հավելեց Հարություն Մարությանը:

«Ապրիլի 24-ին հուշահամալիր են այցելում բազմաթիվ օտարերկրյա պատվիրականություններ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու, նրանց մի մասը գալիս է նաեւ թանգարան: Այս պահին մենք տեղյակ ենք, որ կլինի պատվիրակություն Հայաստան-Իսրայել, Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամական խմբերի ներկայացուցիչներից, նախարար `Նիդեռլանդներից եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը:
Որպես կանոն ԱԳ նախարարությունից մենք գրություն ենք ստանում, թե ովքեր են լինելու: Այսինքն, առաջիկայում ամեն ինչ ավելի կհստակեցվի », – ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը: Նա հայտնեց, որ ապրիլի 23-ին Ժանսեմի ցուցասրահում կբացվի ֆրանսահայ նկարիչ Ժան Պիեռ Սեֆերյանի « Անապատը . Մահվան քայլերթ »խորագրով գրաֆիկական նկարների, փորագրանկարների ցուցահանդեսը: Ապրիլի 29-ին եւս ժամանակավոր ցուցադրություն կբացվի` «Հայկական սարսափները` հոլանդացիների աչքերով»խորագրով: Հարություն Մարությանի ձեւակերպմամբ, թանգարանի համար տարին«բերքառատ»է եղել` միջազգային գիտաժողով, ատեստավորում, միջազգային համագործակցություն, հրապարակումներ եւ ժամանակավոր ցուցադրություններ:
սկզբնաղբյուրը՝ https://www.aravot.am/2022/04/18/1260974/




