Գլխավոր Հասարակություն «Խաղաղ, ստեղծարար ու  արժանապատիվ  աշխատանք՝ հանուն անվտանգ ապագայի»․ Գարիկ Ղազարյան

«Խաղաղ, ստեղծարար ու  արժանապատիվ  աշխատանք՝ հանուն անվտանգ ապագայի»․ Գարիկ Ղազարյան

0

Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային տոնի առիթով   շնորհավորական ուղերձ է հղել  գործարար Գարիկ Ղազարյանը։

«Սիրելի հայրենակիցներ

Շնորհավորում եմ  Աշխատանքի տոնի կապակցությամբ՝ ցանկանալով, որ աշխատանքային ձեռքբերումները միշտ ուղեկցեն բոլորիդ։  Հայաստանում աշխատանքի եւ աշխատավորի նկատմամբ միշտ եղել է առանձնահատուկ հարգանք:

Սյունեցիներս, մասնավորապես քաջարանցիներս,  լավ գիտենք աշխատանքի գինը, որովհետեւ  դարեր շարունակ սեփական ձեռքերով ենք կառուցել մեր տունը, շենացրել հայրենի հողը,  կերտել ու կերտում ենք  վաղվա մեր օրը։

Խոնարհումս նաեւ մեր հերոս նահատակներին, որոնց շնորհիվ շարունակում ենք արարել։

Շնորհավորելով մայիսմեկյան տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ խաղաղ, ստեղծարար ու  արժանապատիվ  աշխատանք՝ հանուն մեր ընտանիքների բարեկեցության  եւ Հայաստան աշխարհի անվտանգ ապագայի։

Այն ապագայի, որ մենք բոլորս երազում ենք»,-ասված է Գարիկ Ղազարյանի ուղերձում:

Մեկնաբանել