Գլխավոր Ահազանգ Սիսիանի ոստիկանական կետում մեքենայից 2 գնդացիր են գտել, 1անձի ձերբակալել են

Սիսիանի ոստիկանական կետում մեքենայից 2 գնդացիր են գտել, 1անձի ձերբակալել են

0

Մայիսի 1-ին, ժամը 6.40-ին Արցախ-Երեւան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի ավտոմեքենա, որի ստուգման ընթացքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Մեքենայում գտնվող երեք անձանցից մեկը ձերբակալված է:

Կատարվում է քննություն:

Քաղաքացիներին մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ կամավոր հանձնելն ազատում է քրեական պատասխանատվությունից:

Մեկնաբանել