Գլխավոր Արտակարգ Թարմացվող ճաշացանկով․եռագույն վրաններով․Էլիտար հանրահավաքներ․ Լիլի Մինասյան

Թարմացվող ճաշացանկով․եռագույն վրաններով․Էլիտար հանրահավաքներ․ Լիլի Մինասյան

0

ԱԺ պատգամավոր Լիլի Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երբ ենք տեսել վերջին 20 տարիների ընթացքում նման կահավորանքով և հատուկ համազգեստներով հանրահավաքներ։ Երբ էին Երևանի փողոցներում այսքան արագ տեղադրվում հատուկ ամրակալներով եռագույն վրաններ, երբ էր անձրևային եղանակին ցուցարարներին բաժանվում անձրևանոցներ, հատուկ կարված դիզայնով շապիկներ և դրոշների տեղատարափ։ Հատուկ բրենդավորված համազգեստները, վերջին տեխնոլոգիաներով զարգացած բեմահարթակը, տեսանկարահանող պրոֆեսսիոնալ թիմերը, նստացույցի հատվածում նստարաններն ու աթոռները, անընդմեջ թարմացվող ճաշացանկն ու միատեսակ գնված վառարանները։ Իհարկե այս ամենը զուգորդվում է վերջին մոդելի մեքենաների շքերթով, ցույցերի այսպես կոչված առաջնորդների անվտանգության աշխատակիցներով և գրպանային լրատվամիջոցների նախապես պլանավորած հարցերով։

Այս ծավալի ներդրումային նախագիծ գեթ մեկ անգամ արվեր Արցախում, որի «փրկության» համար են հավաքված այս մարդիկ։ Երեսպաշտությունն ու կեղծ հայրենասիրությունը, կենացային քաղաքականությունը զուգորդվող ատելության խոսքով և բռնության կոչերով երբեք հանրության լայն շրջանակներ չեն միավորել Հայաստանում։

Էլիտար ընդդիմությունն իր էլիտար հանրահավաքով ապրում է կեղծ իրականության մեջ»։

Մեկնաբանել