Գլխավոր Արտակարգ Մահվան ելքով ավտովթար Կապան-Քաջարան ճանապարհին (ֆոտո)

Մահվան ելքով ավտովթար Կապան-Քաջարան ճանապարհին (ֆոտո)

0

Մայիսի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը,  Ժամը 20:50–ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհին ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» և «ВАЗ 21099»։ Վթարի հետեւանքով,  վերջինիս վարորդը՝ Սյունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Վահե Հակոբյանը տեղում մահացել է:

Կապանի բժշկական կենտրոնի  «Շտապ օգնության» բժիշկների հերթապահ խումբըր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել «Mercedes»-ի վարորդին,  սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց գնալ։

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել