Գլխավոր ԵՐԵւԱՆ Քաղաքացիներն աղբամաններով փակել էին Բաղրամյան պողոտան. այստեղ է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ...

Քաղաքացիներն աղբամաններով փակել էին Բաղրամյան պողոտան. այստեղ է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը

0

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ մայիսի 4-ի առավոտյան քաղաքացիները փակել էին Երեւանի Բաղրամյան պողոտան։ Նրանք աղբամանները բերել են փողոցի կենտրոն ու իրենք էլ կանգնել մեջտեղում՝ վանկարկելով «Նիկոլ, դավաճան»։ Այսմասին տեղեկացնում է  NEWS.am-ը։

Ակցիայի վայր ժամանած մեծաթիվ ոստիկանները 5 րոպե ժամանակ տվեցին պողոտան ազատելու համար, ապա սկսեցին ուժ կիրառելով ազատել ճանապարհը: Այստեղ է նաեւ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

Ոստիկանները նաեւ բերման ենթարկեցին ակցիայի մմասնակիցներից մի քանիսին, եւ ի վերջո բացեցին պողոտան:

Մայիսի 4-ից վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները:

Հիշեցնենք՝  մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մարտի 2-ից Երեւանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

Երեկվա հանրահավաքում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, մայիսի 4-ին վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք կշարունակվեն մինչեւ ժամը 14։00-ն։

Այնուհետեւ ժամը 15․30-ին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։

Մեկնաբանել