Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Արմավիրի մարզի երկու բնակիչներ կալանավորվել են հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադարանքով

Արմավիրի մարզի երկու բնակիչներ կալանավորվել են հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադարանքով

0

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու մասին հրապարակում եւ տեսագրություն տարածվել էր համացանցում, որում երկու անձինք հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու հարցը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր նշված անձանց ինքնությունը, ովքեր Արմավիրի մարզի՝ 1966 եւ 1967թթ. ծնված բնակիչներ են:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ քաղաքական ընդդիմության նախաձեռնությունների կազմակերպիչները, Երեւանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով, հիշյալ անձանցից մեկին նյութապես շահագրգռել են, վերջինս էլ իր հերթին նյութապես շահագրգռել է այլ անձանց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Արմավիրի մարզի՝ արդեն իսկ ձերբակալված վերոհիշյալ երկու բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, եւ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Մեկնաբանել