Գլխավոր Հասարակություն Քանի՞ մարդ է բերման ենթարկվել այս պահին

Քանի՞ մարդ է բերման ենթարկվել այս պահին

0

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երեւանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր հատվածներում փողոցներ փակելով։

Ոստիկանությունից  հայտնում են, որ Երեւանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 155 քաղաքացի:

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երեւանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթեւեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Մեկնաբանել