Գլխավոր Ահազանգ Մուրացկաններին միշտ էլ օգնել եմ՝ 500, 1000 դրամով, ինձ թվում է՝ քրեորեն...

Մուրացկաններին միշտ էլ օգնել եմ՝ 500, 1000 դրամով, ինձ թվում է՝ քրեորեն պատժելի արարք չէ.Արամ Գրիգորյան

0

Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը, Քննչական կոմիտեն խուզարկություն են իրականացնում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում. գրում է aysor.am-ը։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին ասաց, թե խնդիրը վերաբերում է հայտնի տեսագրությանը, որտեղ Արամ Գրիգորյանը ձմռանը մուրացկաններին փող էր բաժանում:

«Հավաքի մասնակիցների ցուցակներ են փնտրում, ծիծաղելի է, բայց այսպես է», – ասաց փաստաբանը:

Ինքը՝ Արամ Գրիգորյանը, չի հասկանում՝ ինչի համար են իր բնակարանում խուզարկություն անում:

«Այդ մուրացկաններին միշտ էլ քաղաքի տարբեր տեղերում կարելի է հանդիպել, միշտ էլ օգնել եմ, 500, 1000 դրամով օգնել եմ: Դա, ինձ թվում է, քրեորեն պատժելի արարք չէ, թող մուրացկաններին կանչեին, հարցնեին», – լրագրողներին ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին իշխանական մի շարք լրատվամիջոցներում  «Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող է բաժանում բողոքի ակցիաներին մասնակցելու համար» վերնագրով  տարածվեց տեսանյութ:

 

Մեկնաբանել