Շաբաթ օրը՝ մայիսի 21-ի կեսօրին՝ Գորայք համայնք աշխատանքային այց մեկնող Սյունիք մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Կապան-Երեւան միջպետական ավտոճանապարհի Տանձատափ բնակավայրի տարածքում արգելակում է մեքենան, հայտնում է Aravot.am-ը: Ճամփեզրին բեռնատար ավտոմեքենա էր արգելափակվել ու ինչպես պատմեց վարորդը՝ « արդեն մի երկու ժամ անշարժացած է»։ Սյունիքի մարզպետը անմիջապես ահազանգում է տվյալ հատվածը սպասարկող ճանշինընկերությանը, ոստիկանությանը։
«Հենց այս պահին հասեք այստեղ։ Ես չեմ շարունակելու ճանապարհը, մինչեւ արգելափակված մեքենան չշարժվի»,-հեռախոսով ինչ-որ մեկին խիստ տոնով հանձնարարում է մարզպետը։ Տեղ հասնելով՝ ճանշին ընկերության ներկայացուցիչը արդարանում է՝ «սպասում են անձրեւները դադարեն, որպեսզի սկսեն նորոգման աշխատանքները»:
Սյունիքի մարզպետն ոչ մի պատճառաբանություն չի ընդունում՝ հրահանգում է՝ հենց նույն պահին «իր աչքի առաջ սկսել այս հատվածի հարթեցման աշխատանքը»։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։




