«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ մաքրման կայանում աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 7-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Մեղրի քաղաքի եւ Վարդանիձոր գյուղի ջրամատակարարումը:
Նույն պատճառով՝ հունիսի 7-ին ժամը 09.00-ից մինչեւ հունիսի 8 ժամը 09.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Թբիլիսյան խճուղու, Ծատուրյան, Ուսանողական, Զինավանի, Պարզ Լճի, Գայի, Մ. Գորկու, Առաջին, Հովսեփյան, Շահումյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




