Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Մեղրիում՝ 12 ժամ, Դիլիջանում՝ 24 ժամ ջուր չի լինելու

Մեղրիում՝ 12 ժամ, Դիլիջանում՝ 24 ժամ ջուր չի լինելու

0

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ մաքրման կայանում աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 7-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Մեղրի քաղաքի եւ Վարդանիձոր գյուղի  ջրամատակարարումը:

Նույն պատճառով՝  հունիսի 7-ին ժամը 09.00-ից մինչեւ հունիսի 8 ժամը 09.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Թբիլիսյան խճուղու, Ծատուրյան, Ուսանողական, Զինավանի, Պարզ Լճի, Գայի, Մ. Գորկու, Առաջին, Հովսեփյան, Շահումյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանել