Գլխավոր Ահազանգ Ավտովթար Սյունիքում․ երկու անձ տեղափոխվել են Քաջարանի բժշկական կենտրոն

Ավտովթար Սյունիքում․ երկու անձ տեղափոխվել են Քաջարանի բժշկական կենտրոն

0

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:  Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։ Ժամը 13:10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Հրաչյա Ս.-ն իր վարած «Mitsubishi Pajero io» մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երեւան ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ մոտ 100 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետեւանքով Հրաչյա Ս.-ն, նրա ուղեւոր, Սյունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Արսեն Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել