«Ռեինկարնացիա» ռեգի խումբը եւ հանրահայտ երգիչ Հարութ Փամբուկչյանը երկրպագուներին են ներկայացրել «Կանցնեն օրեր» երգը: րգի հոլովակն արդեն համացանցում է: Ռեժիսորը Մանչ Վարդանյանն է:
Հարութ Փամբուկչյանը, որն ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում, հուլիսի 3-ին «Հարութ Փամբուկչյան-70/2» մենահամերգով հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:




