Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Պատասխանատվություն»` մի բան, որից խուսափում են ներկայիս Հայաստանի քաղաքական գործիչների մեծ մասը․...

Պատասխանատվություն»` մի բան, որից խուսափում են ներկայիս Հայաստանի քաղաքական գործիչների մեծ մասը․ Դավիթ Դանիելյան

0

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը գրառում է կատարել իր ֆեյսբուկյան էջում։

«»,-»«Պատասխանատվություն»` մի բան, որից խուսափում են ներկայիս Հայաստանի քաղաքական գործիչների մեծ մասը, իսկ դրանից

Չ´խուսափողները` դատապարտվում են չհասկացված լինելու ճակատագրին:

Խաղաղ հրապարակում Արցախի համար պայքարողների մեծ մասը Հայաստանում չի լինում պատերազմի օրերին, բայց նրանք անկեղծորեն ուզում են, որ Արցախը լինի ազատ ու անկախ:

Մի բան հստակ է` բոլորս էլ ուզում ենք Արցախը, բայց մի մասը ուզում է կյանքը զոհելու գնով, մյուս մասը՝ ուրիշի կյանքը զոհելու գնով, մյուսները ոչինչ չեն զոհի, բայց պատրաստ են սիրուն նամակներ գրել միջազգային ատյաններին, հղում կատարել միջազգային իրավունքին: Մարդ էլ կա՝ Ղարաբաղի ցավի վրա պաշտոնի ու փառքի է տիրանում։

Խաղաղ հրապարակի գեներալները, էկրանների գիտնականները, վրանային քաղաքագետները, բեմային առաջնորդները սիրուն լոզունգներ են մտածում ու զբաղվում բառային քաղաքականությամբ, որը և´ գեղեցիկ է, և´ շահավետ: Լոզունգների տակ թևերները բարձրացնում են ու պարում, փոխանակ` «թևերը քշտեն ու գործ անեն»:

2-3 ամսվա լոզունգաշատ պայքարում Արցախում չավելացավ գեթ 1 տուն, 1 ճանապարհ, 1 դպրոց, շենք, խրամատ… լա´վ, գոնե ծառ:

Բայց բոլորը ուզում են ունենալ Արցախ, առանց պատասխանատվության, իհարկե: Հեռվից նայելով ու երգելով»,-գրել է պատգամավորը:

 

Մեկնաբանել