Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Պատերազմի օրերին Սյունիքից հեռացած ընկերությունը սահմանամերձ Իշխանասարում հանք է շահագործելո՞ւ․«Հրապարակ»

Պատերազմի օրերին Սյունիքից հեռացած ընկերությունը սահմանամերձ Իշխանասարում հանք է շահագործելո՞ւ․«Հրապարակ»

0

«Ֆանտոմ գրուպ» ՍՊԸ-ն նախատեսում է շահագործել Իշխանասարում գտնվող Սիսիանի բազալտի հանքավայրը։

Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Երեկ Իշխանասարի վարչական շենքում տեղի է ունեցել 4-րդ հանրային լսումը։ Իշխանասարցիները դեմ են հանքի շահագործմանը, թեպետ համայնքից ասում են, որ «Ֆանտոմ գրուպը» ֆանտաստիկ սոցիալական ծրագրեր է առաջարկում։ Բաց հանքը 35 մետր հեռավորության վրա է լինելու պտղատու այգիներից եւ բնապահպանական լուրջ վնաս է հասցնելու։

«Ֆանտոմ գրուպ»-ի հիմնադիրն Արմեն Բադալյանն է՝ հանրապետական նախկին պատգամավոր, Ռ․ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի եղբորորդին։ Արմեն Բադալյանը նաեւ «Ա․Ա․Բ․ պրոյեկտ» ՍՊԸ-ի հիմնադիրն է, որն իրականացնում է ճանապարհաշինարարական աշխատանքներ։ Այս պահին՝ Տաթեւ-Լծեն, Լծեն-Շամբ ավտոճանապարհների կառուցումը։

երջերս ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղում ծանոթացել է աշխատանքներին եւ, մեր տեղեկություններով, դժգոհել աշխատանքի որակից ու խիստ նկատողություն արել Արմեն Բադալյանին։ Ի դեպ, Իշխանասարում հանքավայր շահագործելու ցանկություն ունեցող Բադալյանը 2022թ. սեպտեմբերյան պատերազմի օրերին Սյունիքում դադարեցրել էր ճանապարհաշինարարական աշխատանքները եւ ողջ տեխնիկան հանել մարզի տարածքից։

 

Լուսանկարում՝ Արմեն Բադալյանն է

Մեկնաբանել