Գլխավոր Без рубрики Սևակ Ամրոյան…«Քո օրհնանքով»

Սևակ Ամրոյան…«Քո օրհնանքով»

0

Ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը երաժշտասերներին է ներկայացրել «Քո օրհնանքով» ստեղծագործությունը, որի տեսահոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը՝ Արփի Շահնուբարյանի, գործիքավորումն իրականացրել է ԴերՀովան:

Սևակ Ամրոյանը «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողն է: Սովորել է Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցում, իսկ հետագայում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում: 2013-2015 թվականներին՝ նույն բաժնի մագիստրատուրայում։

Մեկնաբանել