Գլխավոր Արտակարգ Նիկոլ Փաշինյանը բացել է փակագծեր

Նիկոլ Փաշինյանը բացել է փակագծեր

0

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում անդրադարձել է նախօրեին Բրյուսելում ավելի քան 4 ժամ տեւած Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպմանը եւ դրա ընթացքում քննարկված հարցերին: Հայաստանի վարչապետը առանձնացրել է խաղաղության պայմանագրի մշակման ուղղությամբ աշխատանքի առումով արտգործնախարարներին տրված հանձնարարությունը, նշելով միաժամանակ, որ այդ քննարկումները եւ աշխատանքը ներառելու է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի դիրքորմշոՂները:

Գործնականում, Նիկոլ Փաշինյանի խոսքը վերհաստատում է մեր այն գնահատականը, որ հնչեցրել էինք ավելի վաղ ներկայացված մեկնաբանությունում, մասնավորապես հղում անելով ԵԽ նախագահ Շարլ Միշելի խոսքին, որ, «Այդ գործընթացում շոշափվելու են խաղաղության հավանական համաձայնագրին առնչվող բոլոր կարեւոր բաղադրիչները»: Փաշինյանը վերհաստատել է, որ հայկական կողմի համար սկզբունքային կարեւորություն ունեն Արցախի բնակչության իրավունքների եւ ազատությունների, անվտանգության եւ վերջնական կարգավիճակի հարցերը: Հայաստանի վարչապետը միաժամանակ նշել է նաեւ, որ Հայաստանն այդ գործընթացում էական է համարում Մինսկի խմբի համանախագահության դերը եւ աշխատելու է այդ ուղղությամբ: Փաստացի, Հայաստանի վարչապետը անդրադարձել է Բրյուսելի հանդիպումից հետո հայաստանյան հանրության շրջանում ամենից հաճախ դիտարկվող հանագննִաեգնննաենննննեն,որ հանդիպման վերաբերյալ ԵԽ նախագահի հայտարարություններում բացակայել է Մինսկի խմբի համանախագահության եւ Լեռնային Ղարաբաղի հիշատակումները: Այդ ամենը դիվանագիտական ձախողում ազդարարելուց առաջ թերեւս անհրաժեշտ է նախ դիտարկել հնարավոր տողատակերը, այդ թվում հենց Միշելի հայտարարությունը «խաղաղության համաձայնագրին առնչվող բոլոր բաղադրիչների» մասին: Մնացյալը գործնականում ենթարկվում է քաղաքական նրբությունների տրամաբանւթյւթյանը, պայմանավվրված նաեւ յյն «զգայյւն բարդդւթյւթյւններվվ», որ ււնեն կկղմերը ըստ եխ նախագահի:պայմանավվրված նաեւ յյն «զգայյւն բարդդւթյւթյւններվվ», որ խւնեն կկղմերը ըստ եխ նախագահի:պայմանավվրված նաեւ յյն «զգայյւն բարդդւթյւթյւններվվ», որ խւնեն կկղմերը ըստ եխ նախագահի:

Հրապարակային հայտարարությունները հաճախ կառուցվում են հենց հաշվի առնելով այդ բարդությունները եւ դրանց ազդեցությունը գործընթացի իրական տրամաբանության հանդեպ մեղմելու նկատառումով: Ինչ խոսք, այդ ամենը չի նշանակում, որ հանրությունն ու քաղաքական դերակատարները պետք է հրաժարվեն քաղաքական այդ կարեւորագույն գործընթացները վերահսկողության, վերստուգման ենթարկելու վարքագծից, հարցն այն է սակայն , որ միաժամանակ պետք է հրաժարվել նաեւ հապճեպ ու միագիծ գնահատականների եւ եզրակացությունների վարքագծից, հաշվի առնելով գործընթացի իրապես բարդ, տարօղունակ եւ բազմագիծ բնույթը եւ առանձնահատկությունը:

Մեկնաբանել