Գլխավոր Ահազանգ Վանաձորում ապաստարաններից ու թաքստոցներից շատերը դարձել են խանութ, պահեստ ու գիշերային ակումբ

Վանաձորում ապաստարաններից ու թաքստոցներից շատերը դարձել են խանութ, պահեստ ու գիշերային ակումբ

0

Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին պատերազմը մի շարք կարեւորագույն խնդիրներ առաջ բերեց, որի մասին տարիներ շարունակ տեղական, մարզային ու պետական կառույցները պարզապես չէին էլ հիշում: Բազմաբնակարան շենքերի նկուղները, որ ի սկզբանե նախատեսված են եղել որպես թաքստոցներ, ապաստարաններ ու ռմբապաստարաններ, տարիների ընթացքում վաճառվել են, տրվել վարձակալության, իսկ  որոնք չեն վաճառվել՝ կամ կողպվել են որոշ բնակիչների կողմից, կամ էլ լցված են կոյուղաջրերով ու աղբով:Այս մասին հայտնում է Armtimes.com

 Վանաձորի բազմաթիվ շենքերի նկուղներ այսօր սպասարկման օբյեկտներ են՝ խանութներ, պահեստներ եւ այլն: Մասնավորապես, քաղաքի սրտում գտնվող 9 հարկանի շենքի նկուղը տարիներ շարունակ ծառայում է որպես գիշերային ակումբ: Թե որտեղ պետք է պատսպարվեն բնակիչները՝ հնարավոր արտակարգ պատահարի կամ պատերազմի ժամանակ, հայտնի չէ, փաստ է, սակայն, որ վերը թվարկված նկուղները որպես ապաստարան օգտագործելու մասին խոսելը պարզապես անիմաստ է: Տեղական իշխանություններն ու համապատասխան կառույցները այս ամենին ուշադրություն դարձրին այն ժամանակ, երբ դանակը հասել էր ոսկորին: Սկսվեցին ուսումնասիրություններ,  բարեկարգման աշխատանքներ:

2020 թ. ընթացքում Լոռու մարզի արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության համակարգերի գործունեության հաշվետու զեկույցին, որին երեկ ներկա էր նաեւ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանն անդրադարձավ նաեւ քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման ուղղությամբ կատարված աշխատանքներին ու առկա խնդիրներին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել