Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Ստեփանավանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ստեփանավանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

0

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը։ Հերթական դեպքը ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները բացահայտեցին։

Ըստ ոստիկանության հաղորդագրության, հունվարի 31-ին, ժամը 20.30-ի սահմաններում, համայնքային ոստիկանները Ստեփանավանում շրջայցի ժամանակ ստուգել են Գարգառ գյուղի 44-ամյա բնակչի «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան՝ բեռնված մոտ 4 խմ փայտանյութով։ Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Պարզվել է՝ փայտանյութը պատկանում է Վանաձորի 51-ամյա մի բնակչի, որն էլ փայտը ձեռք էր բերել Սարատովկա գյուղից։ Վառելափայտով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նյութերը, ըստ ենթակայության, ուղարկվել են ոստիկանության Տաշիրի բաժին։ Քննությունը շարունակվում է։

Մեկնաբանել