Գլխավոր Արտակարգ Երբ հավեսները տալիս էր, ծեծում էին. ադրբեջանական գերությունից վերադարձած Նարեկը թշնամուց չի...

Երբ հավեսները տալիս էր, ծեծում էին. ադրբեջանական գերությունից վերադարձած Նարեկը թշնամուց չի վախենում

0

Լուսանկարի  երիտասարդը ադրբեջանական գերությունից վերադարձած Նարեկ Սարդարյանն է։ Այժմ իր գյուղում է, որտեղից անզեն աչքով երևում են ադրբեջանական դիրքերը։
161 օր գերության մեջ եղած Նարեկը չի հիշում գեթ մեկ օր, որ իրեն կտտանքների ենթարկած չլինեն ադրբեջանցիները։ Ասում է՝ երբ հավեսները տալիս էր, ծեծում էին։
Նարեկը պատերազմից հետո վերադարձել է ռազմագերիների հետ միասին, ինքը ադրբեջանցիներից հեռացել է, բայց նրանք են մոտ եկել, Ներքին Խնձորեսկի շուրջբոլորն են տեղավորվել։
Հակառակորդի զինծառայողներին տեսնելիս Նարեկը վախ չի ապրում, բայց ասում է, որ պետք է շատ ուշադիր լինենք, ամեն ինչ սպասելի է իրենցից։
Նարեկն ու իր համագյուղացիները չեն ցանկանում հեռանալ գյուղից, բայց ակնկալում են, որ կառավարությունը կաջակցի իրենց արոտավայրերի ու վարելահողերի հարցում։
Ադրբեջանական դիրքերի դեմ դիմաց տեղակայված են հայկական դիրքապահները։ Այս մասին ավելին չեմ գրի, ուղղակի կասեմ, որ դեռ անելիք ունենք։

Հիշեցնենք, 2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: Պարզվել է, որ Ն.Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:Ն.Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիրներ չի ունեցել: Ն.Սարդարյանն ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը:

Արման Ղարիբյան, Սյունիք, Խնձորեսկ

Marzer.am

Մեկնաբանել