
Երեկ՝ փետրվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Գյումրի –Սպիտակ ավտոճանապարհի եւ Մեծ-Պարնի գյուղ մտնող ավտոճանապարհի հատման խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Կիրեղյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։