
Կոտայքի մարզում 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված է հանրապետական նշանակության շուրջ 7,4 կմ ճանապարհահատվածի եւ երեք կամրջի հիմնանորոգում՝ շուրջ 974.000.000 դրամ արժողությամբ, մասնավորապես՝ Երեւան-Սեւան մայրուղուց դեպի Աբովյան քաղաքի մուտքը տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1,4 կմ հատվածի հիմնանորոգում՝ 154.000.000 դրամ նախնական արժեքով. հանրապետական նշանակության Երեւան-Գառնի ավտոճանապարհի 6 կմ հատվածի հիմնանորոգում՝ 660.000.000 դրամ նախնական արժեքով. Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման կմ 14+796 հատվածում գտնվող կամրջի վերանորոգում՝ 30.000.000 դրամ նախնական արժեքով. Կարենիս-Չարենցավան-Ֆանտան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Չարենցավան-Ֆանտան հատվածում գտնվող (Երեւան-Սեւան երկաթգծի եւ Հրազդանի ջրանցքի վրայով անցնող) կամրջի հիմնանորոգում՝ 30.000.000 դրամ նախնական արժեքով. Նոր Գեղի-Եղվարդ տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի (Հրազդան գետի վրայով անցնող) կամրջի վերանորոգում՝ 100.000.000 դրամ նախնական արժեքով: