
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը Պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի հրամանատարական կազմի եւ այլ պաշտոնյաների հետ միասին փետրվարի 10-ին ներկա է գտնվել զորամասում կառուցված մատուռի բացման եւ օծման հանդիսավոր արարողությանը, որն իրականացրել են Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ եւ Մայր Տաճարի լուսարարապետ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը եւ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Զինվորների հոգեւոր եւ գաղափարական դաստիարակությանը նպաստող աղոթավայրը կառուցվել է զորամասի հրամանատարական կազմի նախաձեռնությամբ:
Մատուռի հեղինակն է ճարատարապետ Խաչիկ Դանիելյանը: