Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ  2021 թվականին Չարենցավանից ստացվել է սուբվենցիոն մեկ ծրագրային հայտ

 2021 թվականին Չարենցավանից ստացվել է սուբվենցիոն մեկ ծրագրային հայտ

0

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է Չարենցավան խոշորացված համայնքում՝ ընթացիկ եւ առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով:

Քաղաքապետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են Չարենցավանի համայնքապետ Հակոբ Շահգալդյանը, մարզպետի խորհրդական Սեւակ Տիգրանյանը, համայնքի վարչական ղեկավարները, մարզպետարանի եւ քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը նշել է, որ համայնքներ նմանօրինակ շրջայցերը կրելու են շարունակական բնույթ:

«Պետք է համատեղ ու պարբերական աշխատանքի շնորհիվ վեր հանենք համայնքներում առկա խնդիրները, միասին լուծում տանք դրանց: Քաղաքացիների կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու ուղղությամբ քայլերը պետք է մշտական լինեն»,- ասել է մարզպետը:

 Համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը ներկայացրել է, որ համայնքում 2020 թվականին սուբվենցիոն ծրագրով իրականացվել է բակային ասֆալտապատում՝ շուրջ 13.500քմ, համայնքային բյուջեով եւ տարբեր ծրագրերով իրականացվել են նաեւ Չարենցավան քաղաքի փողոցների եւ բակերի ջրահեռացման թվող 120 դիտահորերի կափարիչների կարգավորման, Չարենցավան քաղաքի «Լուսաբաց» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի պատուհանների փոխարինման, կենտրոնական փողոցների ասֆալտապատ ծածկույթի փոսային նորոգման, Արզական գյուղի մշակույթի տան արտաքին գազատարի կառուցման, Ալափարս եւ Արզական բնակավայրերում ասֆալտբետոնե ծածկի նորոգման, Չարենցավան քաղաքի Թումանյան փողոցում գազատարի ձեւափոխման աշխատանքներ, ինչպես նաեւ՝ դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում, տանիքների նորոգում, տեսախցիկների տեղադրում:

2021 թվականին համայնքից ստացվել է սուբվենցիոն մեկ ծրագրային հայտ: Ըստ համայնքապետի՝ Չարենցավան քաղաքն ամբողջությամբ լուսավորված է, առաջնահերթ է նաեւ գյուղական համայնքների երկրորդական փողոցների լուսավորության հարցը: Տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ համայնքում արեւային պանելներ կտեղադրվեն համայնքային բոլոր վարչական շենքերի տանիքներին: Այս համատեքստում մարզպետը շեշտել է կատարվող աշխատանքների վերաբերյալ համայնքապետարանի խիստ վերահսկողության անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաեւ համայնքում շինարարության, կրթության, մշակութային եւ այլ ոլորտներում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Խորհրդակցությունից հետո մարզպետը շրջել է Չարենցավան քաղաքում գործող «Արա Մանուկյանի» անվան մանկապատանեկան մարզադպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին: Ներկայացվել է, որ մարզադպրոց է հաճախում 360 աշակերտ, գործում են ըմբշամարտի, ձյուդոյի, սամբոյի, ֆուտբոլի, բասկետբոլի եւ շախմատի խմբակներ: Մարզադպրոցում գործում է նաեւ «Վան» ֆուտբոլային ակումբը:

Մեկնաբանել