Գլխավոր Без рубрики Ձյուն է տեղում․կան փակ ճանապարհներ

Ձյուն է տեղում․կան փակ ճանապարհներ

0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը եւ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։

Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ եւ Թալին քաղաքներում, Սյունիքի մարզի Կապան, Գորիս եւ Սիսիան քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Սեւան, Գավառ, Ճամբարակ քաղաքներում եւ Տավուշի մարզի Դիլիջան, Իջեւան, Բերդ քաղաքներում տեղում է ձյուն։

Մեկնաբանել