Գլխավոր Արտակարգ Մանրամասներ Լոռիում տեղի ունեցած սպանությունից (ֆոտո)

Մանրամասներ Լոռիում տեղի ունեցած սպանությունից (ֆոտո)

0

Երեկ՝ փետրվարի 20-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները՝ համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են, թե որ տեղի է ունեցել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 35-ամյա Ա. Ջանինյանի սպանությունը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Օձուն գյուղի 4-րդ փողոցում, և նա արդեն մահացած հիվանդանոց է տեղափոխվել Nissan Teana մակնիշի 35 ZG 086 համարանիշի ավտոմեքենայով:   Ոստիկանները հայտնաբերել են նաև նշված ավտոմեքենան, որը տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանել