Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Վթար Փարաքար-Մուսալեռ ճանապարհին․կա զոհ

Վթար Փարաքար-Մուսալեռ ճանապարհին․կա զոհ

0

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 22-ին, ժամը 01։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին բախվել են «Mazda» եւ «Honda Elysion» մակնիշների ավտոմեքենաները․ «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց։

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը երեք տուժած տեղափոխվել է «Էջմիածին» ԲԿ, որոնցից երկուսն այնուհետեւ հոսպիտալացվել՝ Երեւանի «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները վարորդներին եւ «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ովքեր հոսպիտալացվել են «Էջմիածին» ԲԿ, այնուհետեւ՝ Երեւանի «Էրեբունի» ԲԿ։

Տուժած Հ․ Ջ․-ն (ծնված 1999 թ․), ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Գ․ Ա․-ն (ծնված 1984 թ․) մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։

 

Մեկնաբանել